Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Հեշտոցային արտադրություն

Հեշտոցային արտադրություն

Երբ կանայք խոսում են «իրար մեջ», նրբորեն տեղեկանում են, թե արդյոք նորմա՞լ  երևույթ է  հեշտոցից արտադրությունը, և շատ հաճախ էլ ի պատասխան լսում, որ նման բան չպետք է լինի: Մինչդեռ պետք է հատկապես երիտասարդ աղջիկներն ու կանայք իմանան, որ այո, հեշտոցային արտադրությունը բնական երևույթ է. այն կարող է լինել նորմալ ու ախտածին:

 

Այսինքն` մի անհանգստացեք, կանայք, եթե ունեք արտադրություն, դա բնական է: Սակայն, արժե խոսել արտադրության տարբեր տեսակների մասին ու, թե որ դեպքում պետք է զգոն  ու զգաստ լինել:

Կնոջ առողջությունը

Հեշտոցի հիմնական ֆունկցիան արգանդ ու մյուս վերարտադրողական օրգաններ տանող ուղի ծառայելն է: Հեշտոցի բնական թթվային միջավայրն արգելակում է  հիվանդածին մանրէների բազմացումն ու վարակների առաջացումը: Այն ձևավորվում է բնական, «լավ» մանրէների շնորհիվ: Առողջ հեշտոցն ինքնամաքրվում է, այն մշակում է  արտազատուկ, որն օրգանիզմից դուրս է գալիս արտադրության տեսքով: Արտազատուկի հավասարակշռությունը կարող է խախտվել  այդ թթվային միջավայրի համար զանազան  օտար նյութերի ազդեցությամբ:

Նորմալ արտադրություն

Արժե կրկին նշել, որ հեշտոցային արտազատուկ ունենում է յուրաքանչյուր կին: Հեշտոցում  ու արգանդավզիկում գտնվող գեղձերը ոչ մեծ քանակությամբ լորձ են մշակում, որն օրգանիզմից դուրս է գալիս մեռած բջիջների հետ` այդպիսով մաքրելով ներքին սեռական օրգանները: Ստացվում է, որ այդ արտազատուկները մաքրում են սեռական ուղիներն ու բնական քսուքի դեր կատարում, կանխում վարակների տարածումը: Այն հոտ չունի, իսկ եթե ունի էլ, ապա տհաճ չէ, թափանցիկ է կամ էլ սպիտակավուն, դուք այն կարող եք նկատել սպիտակեղենի վրա:

Արտադրության վրա ազդող պատճառներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել


Դաշտանային ցիկլի խանգարում,  սթրես, հղիություն, դեղորայքի ընդունում (այդ թվում` հորմոնային, ինչպիսին, ասենք, հակաբեղմնավորիչներն են), սեքսուալ գրգռվածություն, կրծքով կերակրելու շրջան, ձվազատման շրջան, սխալ սնունդ:

Ինտիմ հիգիենայի որոշ միջոցներ, հեշտոցային ցողումները, պարֆյումերային գելերն ու օճառները, ինչպես նաև հակաբիոտիկները կարող են խախտել օրգանիզմի բնական pH հավասարակշռությունն ու վարակների փոխանցման պատճառ դառնալ: Շաքարախտով հիվանդ հղիների մոտ նույնպես խախտվում է հեշտոցի թթվային միջավայրը, լորձի մեջ կարող են ախտածին մանրէներ լինել:

Վարակի առկայությունը կարելի է մի քանի նշաններով հայտնաբերել

Արտադրության գույնի, բաղադրության ու քանակի փոփոխությամբ, անընդհատ արտադրության առկայությամբ, քորի, անհարմարության զգացումով ու գրգռվածությամբ, միզարտադրության ժամանակ այրոցքի զգացումով, դաշտանային ցիկլով չպայմանավորված արյան հետքերով, կաթնաշոռ հիշեցնող բաղադրությամբ, տհաճ հոտով, գույնի փոփոխությամբ (դեղնավուն, կանաչավուն կամ մոխրագույն):

Նման երևույթներ նկատելու դեպքում առանց հետաձգելու դիմեք բուժող բժշկին, որը կախտորոշի ու բուժում կնշանակի: Ծանոթ կանանց ու ընկերուհիների հետ զրույցներում կատարած բացահայտումներն էլ ինքնագործունեությամբ զբաղվելու  հիմք չեն:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

05.03.2015

Հարգելի Anna, բարև Ձեզ: Ձեր նշած մեթոդը չի կարող հետագայում խնդիրներ առաջացնել հղիության հետ կապված: Ընդհանրապես ցայլային շրջանի (բիկինիի հատված) անցանկալի մազերը հեռացնելիս ցանկալի է ընտրել հնարավորինս անվտանգ միջոց: Ճառագայտային` լազերային կամ ֆոտոէպիլյացիան ցանկալի չեն տվյալ հատվածի մազերը հեռացնելու համար, դրանք կարող են վնասել կոնքի խոռոչի օրգաններին: Կարող եք կատարել օրինակ ասեղային էպիլյացիա:

Anna

15.02.2015

Barev Dzez bjishk. bikinii hatvaci voskov depilacian karox e ardyox hetagayum xndirnerarajacnel hxiutyan hamar. Ev vorn e ardyoq amenachisht metody ayd hatvaci ancankali mazaheracman hamar, vory hetagayum xndirner chi arajacni ev bjshkakan tesankyunic anvtang klini

Մեդ-Պրակտիկ

21.10.2014

Հարգելի Kara, կրկին դիմեք մասնագետի հարկավոր է անցնել լաբորատոր-գործիքային հետազոտություններ: Որից հետո կնշանակվի հակաբիոտիկային թերապիա:

Kara

22.09.2014

barev dzez...xndrum em patasxaneq harcis....es unem artadrutyun spitak-katnavun guyni andur hotov, aranc mijadiri chem karoxanum ...xndrum em ongeq, bjshki dimel em bavarar patasxan chem stacel...kanxav shnorhakal em!

Կարդացեք նաև

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...

ԿԻՆ: Հիվանդություններ
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ